478 դիտում, 2020.09.30 22:36

Ադրբեջանի անտարբերությունը սեփական բազում դիակների ճակատագրի հանդեպ բարբարոսություն է.Արցախի նախագահ

Ադրբեջանի անտարբերությունը սեփական բազում դիակների ճակատագրի հանդեպ բարբարոսություն է.Արցախի նախագահ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը զարմանում է Ադրբեջանի իշխանության մարդկային որակներից, որովհետև նրանք, հարյուրավոր դիակներ թողած առաջնագծում, շատ անտարբեր են իրենց երկրի զավակների ճակատագրով: Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ ներկայացնելով  իրավիճակը առաջնագծում և մարտական գործողությունները:

«Սա ամենամեծ ոչ մարդկային, բարբարոսի կերպարն է, որը մենք տեսնում ենք»,- ընդգծեց Հարությունյանը:

Նախագահը նշեց, որ Ադրբեջանի կողմից սանձազերծած մարտական գործողությունների ընթացքում շոշափելի դիրքային փոփոխություններ տեղի չեն ունեցել:

«Տեղի են ունեցել շատ ակտիվ լայնածավալ մարտական գործողություններ նույն տարածքներում` Օմարից մինչև Արաքս: Օմարում հիմնականում` Մռավի լեռնաշղթայում, հյուսիսային թևում` Եղնիկներում, Մատաղիսում, ոչ շատ ակտիվ արևելյան ուղղությունում, և շատ ակտիվ հարավային, հարավ-արևելյան ուղղություններում` Ֆիզուլիյում և Արաքսի հովտում:  Երկու կողմներն էլ ունեցել են կորուստներ՝ և մենք, և հակառակորդը: Իհարկե, հակառակորդը շատ ավելի է կորուստներ կրել, ինչպես միշտ, ինչպես եղել է բոլոր պատերազմների ժամանակ»,- ասաց Հարությունյանը: