252 դիտում, 2020.09.30 21:52

Միխեիլ Սահակաշվիլին պետք է զրկվի ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումից. ԿԳՄՍ նախարար

Միխեիլ Սահակաշվիլին պետք է զրկվի ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումից. ԿԳՄՍ նախարար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը որոշում է կայացրել դիմել Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդին՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին բուհի պատվավոր դոկտորի կոչումից զրկելու խնդրանքով: Այս մասին Հարությունյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Այսօր որոշում եմ կայացրել դիմել Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդին Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին բուհի պատվավոր դոկտորի կոչումից զրկելու խնդրանքով` հայ ինքնության, սեփական հողում ինքնորոշվելու, ապրելու և արարելու, մեր հայրենակիցների կյանքի իրավունքի դեմ ուղղված Ադրբեջանի քայլերը իր հայտարարություններով խրախուսելու և դրանց անուղղակի աջակցելու համար»,- գրել է Հարությունյանը:

Ավելի վաղ,  Վրաստանի նախկին  նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ասել էր, թե Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի ինքնիշխան տարածք է, և որևէ բան չի փոխի այդ հանգամանքը: