07.07.2022
|
||
---|---|---|
USD | 409.38 +1.18 | |
GBP | 490.85 +4.11 | |
EUR | 417.16 +0.84 | |
GEL | 141.17 +0.90 | |
RUB | 6.5 -0.11 |
Հայաստանի խոշոր սուպերմարկետների ցանցերը թուրքական ապրանքները հանում են վաճառքից: Նման նախաձեռնություն են սկսել «Նոր Զովք», «Երևան Սիթի», «Սաս», «Ծիրան» սուպերմարկետային ցանցերը:
«Սուպերմարկետի ողջ անձնակազմը հորդորում է իր գործընկերներին ևս միանալ այս ակցիային և հրաժարվել թուրքական արտադրության ապրանքներից»,- նշված է «Նոր Զովք»-ի հայտարարության մեջ:
«Երևան Սիթի»-ի հայտարարության մեջ նշված է, որ այս քայլով սատարում են սահմանապահ քաջ զինվորին այս դժվարին և օրհասական պահերին։
«Ծիրան» սուպերմարկետային ցանցը նույնպես կոչ է անում քաղաքացիներին դադարեցնել թուրքական ապրանքներ գնելուց և դրանով թշնամուն հարստացնելուց:
Իսկ «Սաս» սուպերմարկետի «Ֆեյսբուք»-ի էջը լուսանկար է հրապարակել «Ոչ թուրքականին» կոչով: