726 դիտում, 2020.09.30 20:12

Արցախի ՄԻՊ-ը ներկայացրել է ադրբեջանական թիրախավորման հետևանքով սպանված քաղաքացիական անձանց տվյալները

Արցախի ՄԻՊ-ը ներկայացրել է ադրբեջանական թիրախավորման հետևանքով սպանված քաղաքացիական անձանց տվյալները

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հրապարակել է սեպտեմբերի 27-ից 30-ը ադրբեջանական թիրախավորման հետևանքով սպանված քաղաքացիական անձանց տվյալները: 

Ներկայացնում ենք քաղաքացիների տվյալները:

Վիկտորիա Գևորգյան, ծնված 2011 թվականին, Մարտունի, սպանվել է տան բակում հրետանակոծության հետևանքով: Մայր ու եղբայրը վիրավորվել են:

Էլլադա Բալայան, ծնված 1961 թվականին, Մարտունի, սպանվել է տան բակում` հրետանակոծության հետևանքով:

Լեսմոնիա Ստեփանյան, ծնված 1941 թվականին, Հադրութ, սպանվել է իր բնակարանում` ԱԹՍ-ի հարվածից:

Էրիկ Գրիգորյան, ծնված 1996 թվականին, Մեծ Շեն գյուղ, սպանվել է հրետանակոծության հետևանքով:

Հրանտ Խաչատրյան, ծնված 1955 թվականին, Մարտակերտ, սպանվել է ռմբակոծության հետևանքով:

Լյուբա Մամունց, ծնված 1957 թվականին, սպանվել է ռմբակոծության հետևանքով:

Լարիսա Մամունց, ծնված 1959 թվականի, Մարտակերտ, սպանվել է ռմբակոծության հետանքով:

«Ցավակցություններս բոլոր մահացածների հարազատներին, իսկ ադրբեջանական հանցագործությունները պետք է իրենց համապատասխան գնահատականը ստանան, հանցագործներն էլ՝ պատժվեն: Արցախն ու հայությունը ամուր են մեր հայրենի հողի վրա»,- գրել է Բեգլարյանը: