կարևոր
1970 դիտում, 2 տարի առաջ - 2020-09-30 19:47

Վերջին 24 ժամում հակառակորդն ունեցել է 130 կենդանի ուժի կորուստ և մոտ 200 վիրավոր

Վերջին 24 ժամում հակառակորդն ունեցել է 130 կենդանի ուժի կորուստ և մոտ 200 վիրավոր

Արցախա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցող մարտական գործողությունների ընթացքում վերջին 24 ժամում հակառակորդն ունեցել է կենդանի ուժի 130 կորուստ: Այս մասին մամուլի ասուլիսին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Արծրուն Հովհաննիսյանը:

«Օրվա ընթացքում, ընդհանուր առմամբ, շարունակվել են համառ մարտերը: Մեր զորքերը հերոսաբար հետ են մղել հակառակորդի բավականին փոփոխված մարտավարությամբ իրականացված հարձակողական գործողությունները, գրոհները տարբեր հատվածներում: Հիմնական կիզակետերը եղել են հյուսիսային և հարավային ուղղությունները: Մոտ 23-24 ժամվա տարբերությամբ հակառակորդը կրել է որոշակի կորուստներ՝ 130 մահացած զինծառայող և մոտ 200 վիրավոր»,- նշեց Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ հայկական զինված ուժերի կողմից վերջին 1 օրում խոցվել է 29 տանկ և զրահատեխնիկա, 3 ծանր հրանետային համակարգ (ՏՕՍ-1), 11 ԱԹՍ և 1 «Սմերչ»: