կարևոր
1400 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-30 19:16

ԵՄ երկրների ղեկավարները կոչ են անելու երրորդ երկրներին չխառնվել ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակին

ԵՄ երկրների ղեկավարները կոչ են անելու երրորդ երկրներին չխառնվել ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակին

Եվրամիության անդամ երկրների ղեկավարները հոկտեմբերի 1-2-ին կայանալիք գագաթնաժողովում երրորդ երկրներին կոչ են անելու չխառնվել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին: Բրյուսելում լրագրողներին այս մասին ասաց ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը:

 «Այո, կլինեն», - ասաց նա ՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք համապատասխան հայտարարություն կլինի ԵՄ գագաթնաժողովից հետո:

Դիվանագետը նաև ասել է, որ ԵՄ առաջնորդները կոչ են անելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները: «Գագաթնաժողովում կոչ կանեն անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, քանի որ իրավիճակը ծայրաստիճան մտահոգիչ է», - ասաց նա:

Նրա խոսքով`  Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը բանակցություններ է վարում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ ԵՄ գագաթնաժողովի նախօրեին: