կարևոր
2249 դիտում, 2 տարի առաջ - 2020-09-30 18:08

Հակառակորդը կորցրել է <<Սմերչ>> և <<Ուրագան>> տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ

Հակառակորդը կորցրել է <<Սմերչ>> և <<Ուրագան>> տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ

Օրվա ընթացքում ճակատային գծի բոլոր ուղղություններում շարունակվել են մարտական գործողությունները: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները իրենց  հմուտ գործողություններով շարունակում են կործանիչ հարվածներ հասցնել նախահարձակ թշնամուն, ինչի արդյունքում հակառակորդը կորցրել է <<Սմերչ>> և <<Ուրագան>> տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ, տասնյակ այլ հրետանային ու հակատանկային միջոցներ, հյուսիսային և հարավային ուղղություններում՝ 1-ական <<ՏՕՍ 1>> տիպի հրանետ, 11 տանկ, 3 ՀՄՄ և 6 զրահափոխադրիչ: Այս մասին  տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։