կարևոր
748 դիտում, 7 ամիս առաջ - 2020-09-30 17:28

Սիրիացի հետազոտող և լրագրող Հուսին Ակուշն փաստացի տվյալներ է ներկայացրել, որ Ադրբեջանում նաև սիրիացի վարձկաններ են կռվում

Անձնավորված վկայություն, որ սիրիացի վարձկաններ են կռվում Ադրբեջանի կողմից։

Սիրիացի հետազոտող և լրագրող Հուսին Ակուշն իր թվիթերյան էջում փաստացի տվայլներ է ներկայացրել, որ Ադրբեջանում կռվում են նաև սիրիացի վարձկաններ։ Նա լուսանկար է ներկայացրել և գրել, որ նկարում պատկերված անձը հատուկ մեկնել է Ադրբեջան կռվելու համար։

«Մուհամեդ Շալանն է՝ իմ քաղաքից՝ Ալ Աթարեբից, սպանվել է Ադրբեջանում։ Նա եղել է Սուարելշամի (պրոթուրկական շայրահեղական խմբավորում) անդամ, սակայն թողել է խումբը ամիսներ առաջ և մեկ շաբաթ առաջ էլ գնացել է Ադրբեջան։ Մահվան օրն ու տեղը դեռ հայտնի չէ։

Մեկ ուրիշ տղա՝ Տալհա անունով, Կաֆար Հալաբ գյուղից (Հալեպի արևմուտք) նույնպես սպանվել է։

Ես կարողացա պարզել, որ Մուհամեդը սպանվել է Ադրբեջանում իր հարազատներից մեկի հետ խոսելիս, մի մարդու, որին Սիրիայից հեռանալուց առաջ ասել է, որ գնում է Ադրբեջանում կռվելու։

Մուհամադը Ալ Աթարեբից վտարվել է Հայաթ Թահրիր Աշամ խմբավորման կողմից, և նրա ունեցվածքն առգրավվել է ընդդիմադիր խմբավորմանը պատկանելու պատճառով։ Նա հաստատվել էր Հալեպի հյուսիսում, որտեղից էլ մեկնել էր Ադրբեջան կռվելու»։