կարևոր
1615 դիտում, 2 տարի առաջ - 2020-09-30 16:28

Դանիայի խորհրդարանի պատգամավորն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին՝ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում

Դանիայի խորհրդարանի պատգամավորն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին՝ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում

Դանիայի խորհրդարանի պատգամավոր Լարս Ասլան Ռասմուսենը ֆեյսբուքյան գրառմամբ իր աջակցությունն է հայտնել Հայաստանին՝ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում: «Դանիայից դժվար է տեսնել իրավիճակը, բայց ես չեմ կասկածում, թե որտեղ եմ կանգնած: 200 տոկոսով Հայաստանի կողքին եմ»,-գրել է դանիացի պատգամավորը՝ հավելելով, որ Ադրբեջանը խելահեղ կոռումպացված բռնապետություն է, որին աջակցում եւ ֆինանսավորում է Էրդողանը:

«Թուրքիայում իսլամիստները հերթական պատերազմն են սկսել հայ ժողովրդի դեմ, այնպես ինչպես 1915-ին նրանք իրականացրեցին 1.5 միլիոն հայերի ցեղասպանությունը: Այսպիսով, սա համարժեք է Գերմանիայի կողմից Իսրայելի վրա հարձակմանը՝ երկրի երեսից վերջին հրեաներին վերացնելու նպատակով:

Այդ պատճառով Ադրբեջանի եւ Թուրքիայի հանցավոր ռեժիմները պետք է դատապարտվեն, եւ միջազգային հանրությունը պետք է աջակցի Հայաստանին»,-եզրափակել է պատգամավորը: