կարևոր
3180 դիտում, 3 տարի առաջ - 2020-09-30 15:18

Մարտակերտում 3 մարդ ռմբակոծության զոհ է դարձել

Մարտակերտում 3 մարդ ռմբակոծության զոհ է դարձել

Քիչ առաջ թշնամու ռազմական ինքնաթիռը ռբակոծել է Մարտակերտ քաղաքը, որի հետևանքով երեք խաղաղ բնակիչ է զոհվել, կան նաև վիրավորներ: Պաշտոնական Բաքուն բացահայտ կերպով գրոհում է խաղաղ բնակչության դեմ՝ ոտնահարելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը:

Ցավակցում ենք բոլոր զոհերի հարազատներին:

Տեղեկացնում է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։