կարևոր
1620 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-30 11:38

Թբիլիսիի հեռուստաաշտարակն և Խաղաղության կամուրջը Ադրբեջանի դրոշի գույներով չեն վառվել. Վրաստանում ՀՀ դեսպանություն

Թբիլիսիի հեռուստաաշտարակն և Խաղաղության կամուրջը Ադրբեջանի դրոշի գույներով չեն վառվել. Վրաստանում ՀՀ դեսպանություն

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել, որ մեդիա տիրույթում նկարներ են տարածվում, որտեղ Թբիլիսիի հեռուստաաշտարակը և Խաղաղության կամուրջը Ադրբեջանի դրոշի գույներով են, որով, իբրև թե, Վրաստանն իր աջակցությունն է հայտնում Ադրբեջանին։

«Տեղեկացնում ենք, որ դա չի համապատասխանում իրականությանը և վերոնշյալ օբյեկտներն Ադրբեջանի դրոշի գույներով լուսավորվել էին ս.թ. մայիսի 28-ին` Ադրբեջանի ազգային տոնի օրը»,- ասվում է հայտարարության մեջ: