ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի սրման շուրջ տեղի ունեցած փակ քննարկման արդյունքով հանդես է եկել հայտարարությամբ։
Ստորև ներկայացնում ենք ՄԱԿ Անվտանգության խորհրդի հայտարարությունում ասվում է.
«Անվտանգության Խորհրդի անդամները մտահոգություն են արտահայտել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շփման գծի երկայնքով լայնամասշտաբ ռազմական գործողությունների մասին տեղեկությունների կապակցությամբ: Նրանք վճռականորեն դատապարտում են ուժի կիրառումը եւ ափսոսանք են հայտնում քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի եւ կորուստների համար:
Անվտանգության Խորհրդի անդամները աջակցություն են հայտնել կողմերին հասցեագրված՝ Գլխավոր Քարտուղարի հորդորներին՝ անմիջապես դադարեցնելու ռազմական գործողությունները, թուլացնելու լարվածությունը եւ անհապաղ վերադառնալու կառուցողական բանակցությունների:
Անվտանգության Խորհրդի անդամները իրենց լիակատար աջակցությունն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կենտրոնական դերին եւ կոչ են արել կողմերին՝ սերտորեն համագործակցել նրանց հետ՝ վերականգնելու երկխոսությունը առանց նախապայմանների»: