382 դիտում, 2020.09.30 01:37

Կամավորների անձնվեր աշխատանքը շարունակվում է. ԱՆ

Կամավորների անձնվեր աշխատանքը շարունակվում է. ԱՆ

Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակում երկու օր է` մի քանի տասնյակ կամավոր բժիշկ և կրտսեր բժշկական աշխատող, առողջապահության նախարարության հետ համագործակցելով, կազմում են բրիգադներ և իրականացնում Արցախի Հանրապետությունից ու սահմանամերձ տարածքներից վիրավորների տարհանումը դեպի Հայաստանի մասնագիտացված կենտրոններ:

Կամավորների անձնվեր աշխատանքը շարունակվում է: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: