336 դիտում, 2020.09.30 00:53

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այցելել է վիրավոր սպաներին ու զինվորներին

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այցելել է վիրավոր սպաներին ու զինվորներին

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այցելել է «Մուրացան» զինվորական հոսպիտալ, ծանոթացել է իրավիճակին և տեսակցել է վիրավոր սպաներին ու զինվորներին:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ անվտանգության խորհրդից, ԱԽ քարտուղարը հետաքրքրվել է վիրավորների բուժման ընթացքով, մաղթել է շուտափույթ ապաքինում և շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար: