1654 դիտում, 2020.09.29 23:35

Իրանը խոցել է իր օդային տարածք ներխուժած անօդաչուն

Իրանը խոցել է իր օդային տարածք ներխուժած անօդաչուն

Իրանական լրատվամիջոցները, նաեւ Թվիթերում «Իրանական բանակ» ոչ պաշտոնական էջը՝ հայտնում են, որ մեր հարավային հարեւան երկրի օդային պաշտպանության ուժերը խոցել են Արեւելյան Ատրպատական նահանգի տարածք ներխուժած անօդաչու թռչող սարք:

Հրապարակվել են նաեւ սարքի ոչնչացման կադրերը: Դեռ հայտնի չէ, թե ում է պատկանում այն, բայց, ենթադրաբար, այն Իրանի օդային տարածք է ներխուժել Ադրբեջանից:

Պաշտոնական Թեհրանը դեռեւս չի մեկնաբանել լուրը: Նշենք, որ Իրանի Արեւելյան Ատրպատական նահանգը սահմանակից է ե՛ւ Հայաստանի ու Արցախ Հանրապետություններին, ե՛ւ Ադրբեջանին: