394 դիտում, 2020.09.29 23:15

Արծրուն Հովհաննիսյանը հերքեց ռադիացիոն ֆոնի մասին համացանցում տարածվող ապատեղեկատվությունը

Արծրուն Հովհաննիսյանը հերքեց ռադիացիոն ֆոնի մասին համացանցում տարածվող ապատեղեկատվությունը

ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հերքեց համացանցում տարածվող այն տեղեկությունը, թե ՀՀ տարածքում առկա է կամ լինելու է ռադիացիոն բարձր ֆոն և անհրաժեշտ է անջատել բոլոր էլեկտրական սարքավորումները: Սեպտեմբերի 28-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Հովհաննիսյանը խնդրեց նման ապատեղեկատվություն չտարածել:

«Այսօր համացանցում լայնորեն տարածվում էր վաղուց հնացած մի ձայնային և գրավոր հաղորդագրություն` կապված ռադիացիոն ֆոնի հետ, որը կոչ էր անում անջատել սարքավորումները: Նման բան չկա, խնդրում եմ նման ապատեղեկատվությունները չտարածել, դրանց ուղղակի լուրջ չվերաբերվել»,- ասաց Հովհաննիսյանը: