274 դիտում, 2020.09.29 23:00

Թշնամին 790 մարդկային կորուստ ունի. վիրավորների թիվը մոտ 1900 է

Թշնամին 790 մարդկային կորուստ ունի. վիրավորների թիվը մոտ 1900 է

ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ Ադրբեջանը կենդանի ուժի 790 կորուստ ունի եւ շուրջ 1900 վիրավոր։

Թշնամին զինտեխնիկայցից կորցրել է 137 տանկ, 72 ԱԹՍ, 7 ուղղաթիռ, 1 ինքնաթիռ։

Մարտերը շարունակվում են, բոլոր հարձակողական գրոհները հետ են մղվում` հակառակորդին համապատասխան կորուստներ պատճառելով։

Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ մեր կողմի կորուստներն այս պահին ամփոփվում են, տվյալները հավանաբար կներկայացվեն վաղը։