ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ Ադրբեջանը կենդանի ուժի 790 կորուստ ունի եւ շուրջ 1900 վիրավոր։
Թշնամին զինտեխնիկայցից կորցրել է 137 տանկ, 72 ԱԹՍ, 7 ուղղաթիռ, 1 ինքնաթիռ։
Մարտերը շարունակվում են, բոլոր հարձակողական գրոհները հետ են մղվում` հակառակորդին համապատասխան կորուստներ պատճառելով։
Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ մեր կողմի կորուստներն այս պահին ամփոփվում են, տվյալները հավանաբար կներկայացվեն վաղը։