706 դիտում, 2020.09.29 22:03

Թուրքական ԱԹՍ-ն ՀՀ տարածք չի մտել. «Ռազմինֆո»

Թուրքական ԱԹՍ-ն ՀՀ տարածք չի մտել. «Ռազմինֆո»

«Ռազմինֆո» լրատվականը ֆեյսբուքյան էջում գրում է.

«Հարգելի ընթերցողներ և լրատվամիջոցների մեր գործընկերներ, թուրքական ԱԹՍ-ի մասին տեղեկությունում մեր անգլերեն թվիթերում թարգմանչական սխալի ու անհաջող ձևակերպման պատճառով տպավորություն է ստեղծվել, թե այդ ԱԹՍ-ն մտել է ՀՀ տարածք։


Իրականում այն ՀՀ սահմանի երկայնքով շրջանաձև թռիչքներ է կատարել, ըստ ամենայնի, հետախուզական տվյալներ հավաքելով, սակայն ՀՀ տարածք չի մտել։ Ներողություն ենք խնդրում, եթե որևէ մեկին ապակողմնորոշել ենք»։