Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հանդիպում են ունեցել ՌԴ Արտաքին գործերի և Ներքին գործերի փոխնախարարների հետ: Այս մասին տեղեկացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
«ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հանդիպում են ունեցել ՌԴ ԱԳՆ-ում՝ ՌԴ ԱԳՆ և ՆԳՆ փոխնախարարների հետ»,- ասաց Նաղդալյանը: