280 դիտում, 2020.09.29 20:18

Ռուսաստանը կշարունակի միջնորդական ջանքերը ԼՂ հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ. Լուկաշևիչ

Ռուսաստանը կշարունակի միջնորդական ջանքերը ԼՂ հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ. Լուկաշևիչ

Ռուսաստանը  որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, կշարունակի միջնորդական ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին լուծում գտնելու համար: Ինչպես տեղեկացնում «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը:

«Ռուսաստանը, որպես Մինսկի խմբի անդամ, սերտորեն համագործակցելով ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ, կշարունակի միջնորդական ջանքերը՝ կողմերին աջակցելու համար ԼՂ հիմնախնդրի լուծման համար կոնսենսուսային հիմքի մշակման հարցում», - ասել է Լուկաշևիչը:

Նրա խոսքով` միջնորդական առաքելության արդյունավետությունը կախված է նախ և առաջ հակամարտության կողմերից, նրանց քաղաքական կամքից, որոնք անհրաժեշտ են բանակցային սեղանի շուրջ ԼՂ հակամարտության կարգավորման համար: