554 դիտում, 2020.09.29 20:04

ԱՀ ՊԲ 21 զինծառայող և 2 պահեստազորային հետմահու պարգևատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով, 3 զինծառայող՝ «Արիության համար» մեդալով

ԱՀ ՊԲ 21 զինծառայող և 2 պահեստազորային հետմահու պարգևատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով, 3 զինծառայող՝ «Արիության համար» մեդալով

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագրեր՝ սույն թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում ԱՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար ԱՀ պաշտպանության բանակի 21 զինծառայողի և 2 պահեստազորայինի հետմահու «Մարտական ծառայություն» մեդալով պարգևատրելու մասին:

Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։ Պաշտպանության բանակի 3 զինծառայող պարգևատրվել է «Արիության համար» մեդալով: