Մոսկվայում Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպաններ Վարդան Տողանյանի եւ Փոլադ Բյուլբյուլօղլու մեքենաները Սմոլենսկի հրապարակում ՌԴ արտաքին գործերի նախարարության բարձրահարկ շենքի մոտ են գտնվում։
Ինչպես հեռախոսով ՏԱՍՍ-ին հայտնել է Հայաստանի դեսպանը, հանդիպումն այժմ ընթանում է։ Նա չի հստակեցրել, թե ինչ ձեւաչափով է այն անցկացվում։