370 դիտում, 2020.09.29 18:18

ԱԻ նախարարն այցելել է Արցախ. (ՏԵՍԱՆՅՈւԹ)

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն այցելել է Արցախ: ԱՀ ԱԻ պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանի ուղեկցությամբ Ֆելիքս Ցոլակյանը շրջել է ծառայության վարչական տարածքով, ծանոթացել ծառայության պայմաններին, զրուցել համահավաք վաշտի անձնակազմի հետ, որոնք պատրաստվում են առաջիկայում՝ ըստ անհրաժեշտության, մեկնել առաջնագիծ։

«Ուզում էի իմ աչքերով տեսնեի, թե ինչ է կատարվում Արցախում: Տագնապային տրամադրություն չկա։ Տղաները շատ մեծ ոգևորությամբ պատրաստ են հայրենիքի պաշտպանությանը»,- ասել է նախարար Ցոլակյանը:

Ֆելիքս Ցոլակյանն անփորձանք ծառայություն է մաղթել անձնակազմին՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ ցանկացած իրավիճակում Հայաստանն Արցախի կողքին է, նախարարությունն էլ պատրաստ է մշտապես աջակցել Արցախի գործընկեր կառույցին։