10.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.78 -0.50 | |
GBP | 490.75 -1.13 | |
EUR | 415.48 -0.02 | |
GEL | 150.15 +0.23 | |
RUB | 6.71 -0.01 |
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Ազգային հերոս, ռուսաստանցի հայտնի պետական գործիչ Նիկոլայ Ռիժկովին՝ ծննդյան օրվա առթիվ, մաղթել քաջառողջություն և հաջողություններ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Ձեր կյանքի ուղին անձնուրաց աշխատանքի, հայրենիքին և ժողովրդին ծառայելու, մարդկանց, նրանց հոգսերի և կարիքների հանդեպ նրբանկատ վերաբերմունքի վառ օրինակ է: Ձեր անունն ու բարի գործերը հավերժ կմնան Հայաստանի պատմության մեջ:
Մեր Հանրապետությունում և նրա սահմաններից դուրս լավ են հիշում 1988 թ. Սպիտակի երկրաշարժի գոտում փրկարարական և վերականգնողական աշխատանքների կազմակերպման գործում Ձեր մեծ ներդրումը:
Դուք իրավամբ վաստակել եք հայ ժողովրդի սերը, հարգանքը և երախտագիտությունը, և պատահական չէ, որ Ձեզ շնորհվել է Հայաստանի Ազգային հերոսի բարձրագույն կոչում»,-մասնավորապես ասված է Հայաստանի նախագահի ուղերձում: