1048 դիտում, 2020.09.29 16:59

Միքայել Հարությունյանը դիմել է ՀՀ ղեկավարությանը՝ Հայաստան գալու և Արցախ մեկնելու համար. 168.am

Միքայել Հարությունյանը դիմել է ՀՀ ղեկավարությանը՝ Հայաստան գալու և Արցախ մեկնելու համար. 168.am

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը դիմել է Հայաստանի Հանրապետության ղեկավարությանը, որպեսզի իրեն հնարավորություն տան գալ Հայաստան և մեկնել Արցախ, սակայն դեռևս պատասխան չի ստացել: Այս մասին 168.am-ին ասել է ինքը՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարարը:

Հիշեցնենք, որ Միքայել Հարությունյանը մարտի 1-ի գործով գտնվում է հեռախուզման մեջ: Քանի որ նա ՌԴ քաղաքացի է, Ռուսաստանը նրան չի հանձնել Հայաստանին: