330 դիտում, 2020.09.29 16:37

Վարչապետի որոշմամբ՝ Տիգրան Ավինյանն արձակուրդից հետ է կանչվել

Վարչապետի որոշմամբ՝ Տիգրան Ավինյանն արձակուրդից հետ է կանչվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել՝ սեպտեմբերի 28-ից ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին արձակուրդից հետ կանչելու մասին:

Որոշման մեջ նշված է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 166-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանին 2020 թվականի սեպտեմբերի 28-ից հետ կանչել ամենամյա արձակուրդի մասից»: