294 դիտում, 2020.09.29 16:08

Ռուսաստանի Ուղղափառ եկեղեցին հայտնել է, որ պատրաստ է աջակցել Լեռնային Ղարաբաղի բանակցություններին

Ռուսաստանի Ուղղափառ եկեղեցին հայտնել է, որ պատրաստ է աջակցել Լեռնային Ղարաբաղի բանակցություններին

Ռուսաստանի Ուղղափառ եկեղեցին հայտնել է, որ պատրաստ է աջակցել Լեռնային Ղարաբաղի բանակցություններին: Այս մասին հայտնել է Orthodox Times-ը:

«Ռուսաստանի Ուղղափառ եկեղեցին միշտ հավատարիմ է եղել Հայաստանի և Ադրբեջանի կրոնական համայնքների միջև երկխոսությունը պահպանելուն և պատրաստ է այսուհետ իրականացնել այդ առաքելությունը »,- ասել է Ռուսաստանի եկեղեցու հասարակության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի բաժնի վարիչ Վլադիմիր Լեգոիդան:

Նա այս հայտարարությունն արել է Արցախում իրադրության լարումից հետո:

Լեգոիդայի խոսքով՝ պատրիարք Կիրիլը «աղոթում է հակամարտության շուտափույթ լուծման համար», նա ավելացրել է. «Առաջնորդարանը կարծում է, որ երկու երկրների հոգևոր առաջնորդների դերը շատ կարևոր է, և նրանք պետք է ամեն ջանք գործադրեն՝ խաղաղություն հաստատելու համար»: