27.05.2022
|
||
---|---|---|
USD | 448.18 +1.01 | |
GBP | 564.26 +0.24 | |
EUR | 479.46 +0.27 | |
GEL | 156.16 -1.02 | |
RUB | 6.83 -0.21 |
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետին կոչ է արել անհապաղ դադարեցնել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ընթացող ռազմական գործողությունները: Բաչելետիի կոչը հրապարակված է գերագույն հանձնակատարի գրասենյակի պաշտոնական կայքում:
«Ես մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շփման գծի երկայնքով ռազմական գործողությունների վերսկսմամբ և կոչ եմ անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները ։ Ես խորապես մտահոգված եմ քաղաքացիական անձանց զոհվելու եւ վիրավորվելու, ինչպես նաև քաղաքացիական գույքին և ենթակառուցվածքին հասցված վնասի մասին հաղորդագրություններով»,- ասել է Բաչելետին:
Նա կոչ է արել հարգել մարդու իրավունքները և միջազգային մարդասիրական իրավունքը, մասնավորապես ՝ ռազմական գործողություններից դուրս գտնվող քաղաքացիական բնակչության և մարդկանց պաշտպանությունն ապահովելու, ինչպես նաև քաղաքացիական հիմնական ենթակառուցվածքին հասցվող վնասը կանխելու միջոցով: