կարևոր
1018 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-29 15:15

ՌԴ Պետդուման հայտարարել է Ղարաբաղում կրակի անհապաղ դադարեցման անհրաժեշտության մասին

ՌԴ Պետդուման հայտարարել է Ղարաբաղում կրակի անհապաղ դադարեցման անհրաժեշտության մասին

ՌԴ Պետդումայի ստորին պալատի պատգամավորները մտահոգություն են հայտնել  Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրմամբ, մարդկային կորուստներով, և վճռականորեն դատապարտում են ուժի կիրառումը։

Դուման  պատրաստակամություն է հայտնել ցուցաբերել միջնորդական օգնություն իրավիճակի խաղաղ կարգավորման համար և նախապատրաստվում է Լեռնային Ղարաբաղում անհապաղ հրադադարի կոչ անել։ Այս մասին հաղորդում է Տասսը։

«Պետական դուման հայտարարում է կրակի անհապաղ դադարեցման, տարածաշրջանում առճակատման սրումը թույլ չտալու անհրաժեշտության և իրավիճակի խաղաղ կարգավորմանն այլընտրանք չլինելու մասին: Պետական դումայի պատգամավորները կոչ են անում կողմերին շուտափույթ վերադառնալ բանակցային գործընթացին և պատրաստ են միջնորդել իրավիճակի կայունացման հարցում»,- ասվում է Դումայի ստորին պալատի  նախագծի տեքստում։