կարևոր
1996 դիտում, 2 տարի առաջ - 2020-09-29 15:05

Համացանցի, սոցիալական ցանցերի սահմանափակում. Ադրբեջանը փորձում է զսպել խուճապային տրամադրությունը

Համացանցի, սոցիալական ցանցերի սահմանափակում. Ադրբեջանը փորձում է զսպել խուճապային տրամադրությունը

Արդբեջանի տարածքում սոցիալական ցանցերի, առհասարակ, համացանցի հասանելիության սահմանափակումներ կան պետական մակարդակով: Մամուլի ասուլիսում ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը նշեց, որ նրանց մոտ պաշտոնական կայքերը չեն աշխատում: Սոցիալական ցանցերում էլ շատ խիստ սահմանափակում կա: Այդ ամենի հիմնական նպատակն իրենց շատ լուրջ կորուստները թաքցնելն է:

«Նրանց մոտ դեռ սպանված զինծառայողների 80 անուն էր արձանագրվել, սակայն կորուստների թիվը շատ ավելին է: Այնտեղ փորձում են թաքցնել կորուստների մասին տվյալները, առհասարակ խուսափում են այդ մասին խոսելուց՝ փորձելով զսպել խուճապային տրամադրությունները Ադրբեջանի տարածքում»,- ասաց Տարոն Հովհաննիսյանը:

Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը նկատեց, որ Ադրբեջանում պաշտոնական տեղեկություն գրեթե չի հրապարակվում, և նման պարագայում այդ բացը սկսում է լցվել հայաստանյան հրապարակումներին հետևելով:

«Փաստացի, մենք ունենք մի իրավիճակ, երբ ադրբեջանցիները հայկական լրատվամիջոցներին հետևելով են տեղեկություն ստանում ռազմական գործողությունների մասին: Մեր լրատվամիջոցների ինտենսիվ աշխատանքն այդ առումով շատ օգտակար է, հնարավորություն է ցույց տալ Ադրբեջանին, թե ինչ իրական իրավիճակ է ռազմաճակատում»,- ասաց Տաթև Հայրապետյանը: