կարևոր
1845 դիտում, 3 տարի առաջ - 2020-09-29 14:21

Կիպրոսի խորհրդարանի նախագահը անելու է ամեն ինչ Թուրքիայի ներգրավվածությունը դատապարտելու համար

Կիպրոսի խորհրդարանի նախագահը անելու է ամեն ինչ Թուրքիայի ներգրավվածությունը դատապարտելու համար

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի խորհրդարանի նախագահ Դիմիտրիս Սիլուրիսի հետ: Միրզոյանը «Ֆեյսբուք»-ում տեղեկացրել է՝ Կիպրոսի իր պաշտոնակիցը հավաստիացրել է, որ անելու է հնարավորը Հայաստանի դեմ ագրեսիայի եւ Թուրքիայի ներգրավվածության դատապարտման ուղղությամբ: