27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
Հայ հաքերները կոտրել են Ադրբեջանի մի շարք պաշտոնական կայքեր, այդ թվում՝ Նախագահի եւ Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքերը: Այս մասին հայտնել է տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը:
«Հայ հաքերները կոտրել են Ադրբեջանի կառավարական մի շարք կայքեր և էլ. փոստերից արտահանել ենք մի շարք տվյալներ: Ձեռք բերված փաստաթղթերը ուղղակիորեն վկայում են, որ ադրբեջանական մի շարք կայքեր եւ սոց. ցանցային էջեր ֆինանսավորվում եւ կառավարվում են Ադրբեջանի կառավարության կողմից: Նշված բոլոր կայքերը եւ էջերը կենտրոնանում են բացառապես հակահայկական տեղեկատվության տարածման վրա, ինչպես նաեւ առանձնանում են հատուկենտ հայատյաց կոչերով: Սա ադրբեջանական ագրեսիայի հերթական ապացույցն է»:
Հիշեցնենք, որ Ադրբեջանում շարունակում են արգելափակված մնալ բոլոր սոցիալական ցանցերը, հանրության ուշադրությունը նման կայքերի վրա սեւեռելու նպատակով: