24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով սեպտեմբերի 29-ին ժամը 13:00-ին նշանակված դատական նիստը հետաձգվել է: Այս մասին Քոչարյանի փաստաբանական թիմին հայտնել են նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանի աշխատակազմից։
«Ըստ տեղեկության, նման որոշման հիմք է եղել միայն Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանի դիմումն այն մասին, որ սահմանային լարվածության այս օրերին գեներալ-գնդապետ Օհանյանը գտնվում է Արցախի Հանրապետությունում»,- հայտնում են փաստաբանական թիմից։
Հաջորդ դատական նիստի օրվա և ժամի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն։