կարևոր
1193 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-29 12:07

Ոչ մի ուժ ի զորու չէ հաղթել հայ մարտիկին. Դավիթ Սաֆարյան

Ոչ մի ուժ ի զորու չէ հաղթել հայ մարտիկին. Դավիթ Սաֆարյան

Ազատ ոճի ըմբիշ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանն  անդրադարձել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիային՝  աջակցությունն հայտնելով սահմանապահ զինվորներին:

«Արցախն  իր հնագույն պատմությամբ և ժամանակակից իրականությամբ  անհնար է զատել Հայաստանից  ու  հայերից: Ոչ մի ուժ ի զորու չէ հաղթել հայ մարտիկին, քանզի անկոտրում է Հայոց ոգին։ Այսօր մենք բոլորս ենք Արցախ։ Սակայն համոզված եմ, որ ուժն ու բանականությունը լավագույնս դրսևորվում են բանակցության սեղանի շուրջ և ոչ պատերազմում»,-գրել է Սաֆարյանը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա, սեպտեմբերի 28-ին ևս մեկ երեխա է զոհվել: Հայկական կողմն ունի 84 զոհ և կա շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան  400 կորուստ: Առայժմ հայտնի տվյալներով՝ ադրբեջանական զինուժն ընդհանուր առմամբ կորցրել է 4 ուղղաթիռ, 50 ԱԹՍ, 80 զրահատեխնիկա՝ ներառյալ տանկ, 82 ավտոտրասնպորտ,  1 ինքնաթիռ: