ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում նկար էր հրապարակել Վարդենիսից, գրելով. «Վարդենիսում քաղաքացիական ավտոբուսն է այրվում հարվածային ԱԹՍ-ի հարվածից»։
Yerkirmedia.am-ի հետ զրույցում Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյանը նշեց, որ ավտոբուսի մեջ քաղաքացիներ չեն եղել, զոհեր և վիրավորներ չկան։ Քաղաքապետի խոսքով՝ Վարդենիսում խուճապ չկա։