կարևոր
1963 դիտում, 2 տարի առաջ - 2020-09-29 11:44

Վարդենիսի մարտական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի հարձակումից ՀՀ զինված ուժերը կորուստներ չունեն

Վարդենիսի մարտական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի հարձակումից ՀՀ զինված ուժերը կորուստներ չունեն

Վարդենիսի մարտական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի հարձակումից ՀՀ զինված ուժերը կորուստներ չունեն. մարտերը շարունակվում են: Մամուլի ասուլիսին այս մասին ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Սեպտեմբերի 29-ին Վարդենիսի ուղղությամբ ադրբեջանական ԱԹՍ-ները և օդուժը հարվածներ են հասցրել: Հակառակորդը Վարդենիսում ԱԹՍ-ով հարվածներ է հասցրել քաղաքացիական ավտոբուսի վրա, այն այրվել է: «Վարդենիսի մարտական դիրքերի ուղղությամբ կորուստներ չունենք, մարտերը շարունակվում են»,- ասաց Հովհաննիսյանը:

 Ադրբեջանի զինված ուժերը կրակ են վարել ՀՀ ԶՈՒ Վարդենիսի զորամասի, ինչպես նաև օդուժ են կիրառել դիրքերի ուղղությամբ։ Հակառակորդի այս գործողությանը նախորդել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության ապատեղեկատվությունը, թե, իբր, Հայաստանի Հանրապետության զինված ուժերը Վարդենիսի շրջանից հրթիռակոծել են Ադրբեջանի Դաշքեսանի շրջանը։ Այսպիսով, հակառակորդը փորձել է հող նախապատրաստել հիմնավորելու համար իր հետագա գործողությունները։