կարևոր
1158 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-29 10:25

Խոցելի խմբերի երեխաներին և նրանց ընտանիքներին կտրամադրվի հոգեբանական աջակցություն

Խոցելի խմբերի երեխաներին և նրանց ընտանիքներին կտրամադրվի հոգեբանական աջակցություն

Պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Հանրապետական և Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների հետ համատեղ, հոգեբանական աջակցության ծառայություններ է կազմակերպում այն երեխաների համար, որոնք կունենան դրա կարիքը։

  • Գործընթացում կներգրավվեն նաև դպրոցների հոգեբանները՝ ուսումնական հաստատությունում այդ մասնագետի առկայության դեպքում։

Այդ նպատակով կգործի նաև անվճար թեժ գիծ՝ 08-0001-007՝ խոցելի խմբերում գտնվող երեխաներին և նրանց ընտանիքներին արագ արձագանքելու, ուղղորդելու կամ հոգեբանական ծառայություն տրամադրելու նպատակով։

  • Վերոնշյալ թեժ գիծը գործում է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Ասիական զարգացման բանկի համագործակցության ծրագրի շրջանակում, որն իրականացնում էր Մանկական զարգացման հիմնադրամը, և նախատեսված էր արտակարգ իրավիճակով պայմանավորված հոգեբանական աջակցություն տրամադրելու համար։