Ողջ աշխարհում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 1 միլիոնը (1 000 555)։ Այս մասին են վկայում Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալները։
Մահվան դեպքերի թվով առաջատարն ԱՄՆ-ն է (205 հազար), երկրորդ տեղում Բրազիլիան է (142 հազար), երրորդում՝ Հնդկաստանը (95,5 հազար)։
Աշխարհում մինչ օրս ի հայտ բերված դեպքերի թիվը հասել է 33 273 720-ի։ Առաջատարներն են ԱՄՆ-ը (7,1 մլն), Հնդկաստանը (4,7 մլն) և Բրազիլիան (4,7 մլն)։
Սեպտեմբերի 28-ին ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանդ Կլյուգեն հայտարարել էր, որ կազմակերպությունը գրանցում է մահվան դեպքերի թվի նվազում՝ չնայած վարակման նոր դեպքերի աճին։