կարևոր
1583 դիտում, 3 տարի առաջ - 2020-09-29 08:41

Արմավիր քաղաքում ջրամատակարարումը 24 ժամով կդադարեցվի

Արմավիր քաղաքում ջրամատակարարումը 24 ժամով կդադարեցվի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 29-ին՝ ժամը 9.00-ից մինչև սեպտեմբերի 30-ը՝ ժամը 9.00-ն, կդադարեցվի Արմավիր քաղաքի՝ Սահմանապահների, Թումանյան, Ջիվանի, Չարենց, Նալբանդյան, Հ. Ավետիսյան, Մաշտոցի, Հերացի և Երևանյան փողոցների, ինչպես նաև Հանրապետության փող. 1 շենքի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: