կարևոր
1880 դիտում, 2 տարի առաջ - 2020-09-29 03:00

Արտաքին քաղաքական մարտահրավերները շատանում են եւ պետք է լավագույնս չեզոքացվեն. Արմեն Աշոտյան

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վաղվա հանդիպմանը նախատեսվում է հրատապ կարգով քննարկել Արցախյան հակամարտությունը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Նախաձեռնությունը մի շարք եվրոպական երկրներինն է՝ Գերմանիա, Ֆրանսիա, Բելգիա, ՄԹ եւ Էստոնիա։

ՄԱԿ ԱԽ ներկայիս կազմում բացի 5 մշտական անդամներից (ՌԴ, ԱՄՆ, Չինաստան, Ֆրանսիա, ՄԹ) ներկայացված են Գերմանիան, Էստոնիան, Բելգիան, Թունիսը, Վիետնամը, Դոմինիկյան Հանրապետությունը, Հարավային Աֆրիկան, Նիգեռը, Սենթ Վինսենթ եւ Գրենադինը։

Հայկական դիվանագիտության հիմնական անելիքն է աշխատել մշտական անդամների հետ՝ հատկապես ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ + Չինաստան, ինչպես նաեւ հնարավորության դեպքում ընթացիկ «հասանելի» անդամների հետ, որպեսզի հանկարծ այդ քննարկումով պարարտ հող չստեղծվի հետագայում բանակցային ձեւաչափի փոփոխության կամ ՄԱԿ-ի ԱԽ-ի մեզ վերաբերող որեւէ բացասական բանաձեւի համար։ Հուսամ, ներկայիս ԱԳ նախարարի աշխատանքի փորձը ՄԱԿ-ում նույնպես պիտանի կլինի։

Արտաքին քաղաքական մարտահրավերները շատանում են եւ պետք է լավագույնս չեզոքացվեն։

Մեր բանակի թիկունքը պետք է ամուր լինի նաեւ այս ճակատում»: