կարևոր
3123 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-29 00:37

Ադրբեջանի ԶՈւ կորուստների թվում կա նաև ՊՍԾ-ից օդաչու. Razm.info

Ադրբեջանի ԶՈւ կորուստների թվում կա նաև ՊՍԾ-ից օդաչու. Razm.info

Ի թիվս Ադրբեջանի ԶՈւ սեպտեմբերի 27-28-ը ընկած հատվածում մեր կողմում արձանագրված կորուստների, սպանվածների թվում է նաև Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության մայոր, օդաչու Ղասիմով Աբբաս Ռզա օղլուն (Qasımov Abbas Rza oğlu): Այս մասին հաղորդում է Razm.info-ն:

Ղասիմովը սպանվել է սեպտեմբերի 27-ին, նրան արդեն հուղարկավորել են: Ելնելով այն հանգամանքից, որ Ղասիմովը ոչ թե ՊՆ-ի, այլ ՊՍԾ-ի օդաչու էր, ապա կարելի է ենթադրել, որ սեպտեմբերի 27-ին հայկական կողմի կրակից խոցված ադրբեջանական ուղղաթիռներից առնվազն մեկը Մի-17 էր, քանի որ ՊՍԾ-ն հիմա շահագործում է հենց այդ մոդելի ուղղաթիռ:

Բացի այդ, Ղասիմովի սպանվելու փաստը նաև ուղղակի ապացույց է Հայաստանի դեմ Ադրբեջանի բանակից բացի նաև Պետական սահմանապահ ծառայության ներգրավվածության մասին: Ադրբեջանի ՊՍԾ-ն ուղղակիորեն ներգրավվել էր նաև հուլիսյան մարտերին՝ մեր դեմ կիրառելով մահապարտ ԱԹՍ-ներ: