կարևոր
1517 դիտում, 2 տարի առաջ - 2020-09-29 00:25

Թուրքիան Ադրբեջանում տեղակայման համար պատրաստում է սիրիացի վարձկաններին. The Guardian

Թուրքիան Ադրբեջանում տեղակայման համար պատրաստում է սիրիացի վարձկաններին. The Guardian

Թուրքիայի հսկողության տակ գտնվող սիրիացի վարձկանները պատրաստվում են տեղակայվել Ադրբեջանում: Այս մասին հայտնում է հեղինակավոր The Guardian-ը:

Լրատվամիջոցը նշում է,որ Ադրբեջանում վարձկանների տեղակայումը վկայում է տարածաշրջանում Թուրքիայի հավակնությունների մեծացման մասին: Լեռնային Ղարաբաղի ճակատում Թուրքիան իր համար ստեղծում է Մոսկվայի հետ մրցակցության երրորդ թատերաբեմը: Անկարան արդեն ներգրավված է Ռուսաստանի հետ հակամարտություններում Սիրիայում և Լիբիայում և լարվածությունն այժմ կարող է տեղափոխվել նաև Լեռնային Ղարաբաղ:

Հոդվածում անդրադարձ է կատարվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությանը, որ իրենց պետությունն ամբողջովին աջակցում է եղբայրական Ադրբեջանին` Լեռնային Ղարաբաղի խնդիրը ի շաh նրա լուծելու հարցում:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսելՀրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերըայդ թվում մայրաքաղաք ՍտեփանակերտըԱդրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխաՀայկական կողմն ունի 84 զոհ և կա շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներներառյալ Ստեփանակերտում։ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքումճշտված տեղեկություններովադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 400 կորուստԱռայժմ հայտնի տվյալներով՝ ադրբեջանական զինուժն ընդհանուր առմամբ կորցրել է 4 ուղղաթիռ, 36 ԱԹՍ, 36 տանկ և հետևակի մարտական մեքենաինչպես նաև 2 ինժեներական զրահամեքենա և 47 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ: