կարևոր
2164 դիտում, 2 տարի առաջ - 2020-09-29 00:20

Մի տարածեք բարձրաստիճան հայ զինվորականների կորստի մասին ապատեղեկատվությունը. Արծրուն Հովհաննիսյան

Մի տարածեք բարձրաստիճան հայ զինվորականների կորստի մասին ապատեղեկատվությունը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Ես այսօր արդեն զգուշացրել էի, որ ադրբեջանական տիրույթում խոսում են բարձրաստիճան հայ զինվորականների կորստի մասին։ Մի տարածեք այդ ապատեղեկատվությունը»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը։