կարևոր
1610 դիտում, 2 տարի առաջ - 2020-09-29 00:18

«Պետք է պատրաստ լինենք շատ ավելի ծանր ու երկարատեւ մարտական գործողությունների». Արցախի նախագահ․ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Օրվա ավարտին առկա իրադրության մասին Ստեփանակերտում, տեղեկատվական կենտրոնում կայացած ասուլիսում խոսել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Քանի դեռ զինադադարի հնարավորությունը չենք տեսնում, պետք է պատրաստ լինենք շատ ավելի ծանր ու երկարատեւ մարտական գործողությունների, բայց կենաց-մահու պատերազմում հաղթելու ենք»,- ասել է Արցախի նախագահը: