կարևոր
987 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-28 23:00

Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-ՀՀ բարեկամության խումբը նիստ կհրավիրի, հետո հայտարարություն կանի

Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-ՀՀ բարեկամության խումբը նիստ կհրավիրի, հետո հայտարարություն կանի

Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազը պատրաստվում է հրավիրել բարեկամական խմբի նիստ, որից հետո հանդես կգան համապատասխան հայտարարությամբ: Այս մասին բարեկամության խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազը տեղեկացրել է ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի հետ հեռախոսազրույցում:

«Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, հեռախոսազրույց եմ ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի հետ»-գրել է Վարդանյանը՝ իր «Ֆեյսբուք»-ի էջում:

Պատգամավորի խոսքով՝ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի հետ քննարկել են Արցախի եւ Հայաստանի Հանրապետությունների դեմ Ադրբեջանի կողմից ծավալվող ագրեսիան:

«Եվս մեկ անգամ փաստեցի, որ Ադրբեջանի Հանրապետության՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ագրեսիան եւ լայնամասշտաբ զինված հարձակման միակ նպատակը Արցախի Հանրապետության հայաթափումն է, որ Ադրբեջանի իշխանությունը իրական սպառնալիք է արցախահայության գոյությանը, Արցախի եւ Հայաստանի Հանրապետությունների, ամբողջ հայ ժողովրդի, ինչպես նաեւ ողջ տարածաշրջանի անվտանգության համար»,-նշել է Վարդանյանը:

Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավարը, ով երեկ վերընտրվել է Սենատի անդամ, իր հերթին հայտնել է, որ պատրաստվում է հրավիրել բարեկամական խմբի նիստ, որից հետո հանդես կգան համապատասխան հայտարարությամբ:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվհրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաևխաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաքՍտեփանակերտը: Ադրբեջանի հարձակմանհետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունուշրջանում՝ մեկ կին և մեկ երեխա: Հայկական կողմնունի 58 զոհ և կա շուրջ 120 վիրավոր տարբերաստիճանի մարմնական վնասվածքներով։Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։ ՀայաստանիՀանրապետությունում և Արցախում հայտարարվել էռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմիցսանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմնունի մարդկային ավելի քան 400 կորուստ: Առայժմհայտնի տվյալներով՝ ադրբեջանական զինուժնընդհանուր առմամբ կորցրել է 4 ուղղաթիռ, 36 ԱԹՍ, 36 տանկ և հետևակի մարտական մեքենա, ինչպեսնաև 2 ինժեներական զրահամեքենա և 47 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ: