կարևոր
631 դիտում, 8 ամիս առաջ - 2020-09-28 20:24

Թե՛ թիկունքային, թե՛ տեխնիկական, և առավել ևս մարտական ապահովման առումով ՊԲ-ն ոչ մի խնդիր չունի․ Արթուր Սարգսյան

Թե՛ թիկունքային, թե՛ տեխնիկական, և առավել ևս մարտական ապահովման առումով ՊԲ-ն ոչ մի խնդիր չունի․ Արթուր Սարգսյան

Արցախի ՊՆ տեղակալ Արթուր Սարգսյանի ճեպազրույցը՝ ամփոփ.

  •  Այս պահի դրությամբ շարունակվում են մարտական գործողությունները հյուսիսային, հարավային և հարավարևելյան ուղղություններով։ Մարտական գործողությունների վարման ինտենսիվությունն ու բարձր դինամիկան պահպանվում են ժամանակակից համազորային մարտին բնորոշ, ես կասեի՝ տեղ-տեղ ժամ առ ժամ ավելանում և աճում է։
  • Նշված ուղղություններում ՊԲ ստորաբաժանումները մղում են պաշտպանական համառ մարտեր՝ կասեցնելով հակառակորդի գերազանցող ուժերի, այդ թվում նաև մեծաքանակ խոշոր զրահատանկային խմբավորումների շարունական առաջխաղացման փորձերը։
  • Այսօրվա ժամը 17։00-ի դրությամբ արձանագրվել է հակառակորդի հետևյալ կորուստները․ - շուրջ 36 ԱԹՍ, - 47 զրահատեխնիկա, - 400-ից ավել անվերադարձ կորուստ անձնակազմի մոտ։
  • Նախնական տվյալներով ՊԲ-ն ունի 48 զոհ [չհաշված՝ ՊՆ զոհերը], 200-ից ավել վիրավոր զինծառայող։
  • Դիրքային փոփոխությւններ բնականաբար եղել են՝ որոշակի դիրքային խորությամբ։ Գիշերվա ընթացքում տեղի են ունեցել համառ մարտեր, որոշ հատվածներում մեր դիրքը վերականգնվել է։ Քիչ առաջ նշեցի, որ համազորային մարտերում, որի ընթացքում օգտագործվում է այսօրվա արդի սպառազինությունը, դինամիկան անընդհատ աճում է։ Ժամ առ ժամ փոփոխություն է տեղի ունենում օպերատիվ, օպերատիվ-մարտավարական իրավիճակում։
  • Այս պահի դրությամբ ՊԲ-ում հավաստի տվյալներ չկան ադրբեջանցի սպայի գերեվարման վերաբերյալ, դա ընդամենը ենթադրություն է և եզրահանգումներ։
  • Քանի որ այս պահին ինտենսիվ ու համառ մարտեր են ընթանում, չենք կարող այդ [գերիների մասին] տեղեկությունը ո՛չ հերքել, ո՛չ հավաստի հիմնավոր պատասխանել։
  • Թե՛ թիկունքային, թե՛ տեխնիկական, և առավել ևս մարտական ապահովման առումով ՊԲ-ն ոչ մի խնդիր չունի։