Այս պահի դրությամբ շարունակվում են մարտական գործողությունները՝ հյուսիսային, հարավային եւ հարավ-արեւելյան ուղղություններով։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը։
«Մարտական գործողությունների վարման ինտենսիվությունն ու բարձր դինամիկան պահպանվում են ժամանակակից համազորային մարտին բնորոշ, տեղ-տեղ ժամ առ ժամ ավելանում եւ աճում են։ Նշված ուղղություններում ՊԲ ստորաբաժանումները մղում են պաշտպանական համառ մարտեր՝ կասեցնելով հակառակորդի գերազանցող ուժերի՝ այդ թվում նաեւ մեծաքանակ խոշոր զրահատանկային խմբավորումների շարունակական փորձերը՝ պատճառելով նրան զրահատեխնիկայի եւ կենդանի ուժի զգալի կորուստներ»։