24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են մարտական գործողությունները:
Այս մասին մամուլի ասուլիսին ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ կիզակետում շարունակում են մնալ հյուսիսային ու հարավային ուղղությունները:
«ԱՀ հարավային ուղղությամբ բավականին լայնածավալ հարձակողական գործողություններ իրականացնող ադրբեջանական զինված ուժերը հետ են մղվել: Այդ ընթացքում նրանք կորցրել են 10-11 միավոր զրահատեխնիկա՝ հիմնականում տանկեր: Հակառակորդը հետ է շպրտվել ելման դիրքեր և այս պահին համեմատաբար հանգիստ է և ընթանում են թեթև մարտեր: Այլ ուղղություններով մարտերը շարունակվում են: Հրետանու կիրառությունը բավականին մեծ է եղել, օրվա ընթացքում հրետակոծվել են նաև հյուսիսային բնակավայրերը, մասնավորապես, Մարտակերտն ու հարակից բնակավայրերը: Կրակի տակ են ընկել նաև լրատվամիջոցների ներկայացուցիչները»,- նշեց Հովհաննիսյանը: