կարևոր
1261 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-28 16:09

Մոսկվան չի մեկնաբանել սիրիացի վարձկանների մասնակցության մասին տեղեկությունները

Մոսկվան չի մեկնաբանել սիրիացի վարձկանների մասնակցության մասին տեղեկությունները

  
Արցախում տիրող իրավիճակի հետ կապված Մոսկվան բոլոր ներքին ու արտաքին խաղացողներին կոչ է արել առավելագույն զսպվածություն ցուցաբերել, այդ թվում՝ հռետորաբանության հարցում:

«Հիմա կարեւոր է լինել մաքսիմալ զուսպ, որպեսզի հնարավոր լինի հասնել կրակի դադարեցմանը եւ կողմերին բանակցային սեղան վերադարձնելուն»,- ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն:

Նա հավելել է, որ մշտական կապի մեջ են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Ռուդենկոն նաեւ ասել է՝ չեն կարող մեկնաբանել Ղարաբաղյան հակամարտությանը սիրիացի վարձկանների մասնակցության վերաբերյալ տեղեկատվությունը: